Սնոուդենը հանդես է եկել հայտարարությամբ
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի Կենտրոնական Հետախուզական Վարչության տեխնիկական ծառայության նախկին աշխատակից Էդվարդ Սնուդենը, ով 2013թ.-ին հասարակությանը գաղտնի նյութեր տրամադրեց ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների հետախուզությունների վերաբերյալ, անդրադարձել է պետության կողմից հասարակության վրա հսկողության խնդրին: Այս մասին գրում է Ria.ru-ն:
Լրագրողների միջազգային միությունը խնդրանքով դիմել էր Սնոուդենին տեսահաղորդագրություն պատրաստել զանգվածային հետախուզության դարում լրագրությանը նվիրված միջոցառման բացմանը:
Սնոուդենը հայտարարել էր, որ ժամանակակից աշխարհում առկա է մարդու իրավունքների խախտման նոր ալիք, որը դիտվում է ոչ միայն մշտապես ավտորիտար ռեժիմի մեջ մեղադրվող պետություններում, այլ նաև դեմոկրատական երկրներում:
Նրա խոսքով՝ զանգվածային վերահսկողությունը, որը տեխնիկական պատճառներով հնարավոր չէր դեռևս ոչ վաղ անցյալում, ներկայումս ակտիվորեն կիրառվում է, ինչի հետևանքով սպառնում է մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության մակարդակին: