«Զվարթնոց» օդանավակայանում հետախուզվող է հայտնաբերվել
Հոկտեմբերի 21-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և բերման են ենթարկել 1970 թ. ծնված Խաչատուր Ա.-ին, որը հունիսի 10-ից ՌԴ Կուրսկի մարզի Գլուշկովսկու շրջանի իրավապահների կողմից հետախուզվում է խարդախության մեղադրանքով: