Դոնեցկը ցանկանում է ՌԴ-ից ստանալ գազ՝ 1 խմ-ի դիմաց վճարելով 226-229 դոլար
Դոնեցկի իշխանությունը մտադիր է ստեղծել իր սեփական էներգետիկայի ցանցը: Այս մասին գրում է «Газета.Ru»-ն՝ վկայակոչելով Դոնեցկի Էներգետիկայի նախարար Ալեքսեյ Գրանովսկիին:
Նրա խոսքով` Դոնեցկը ցանկանում է ՌԴ-ից ստանալ գազ 1 խմ-ի դիմաց վճարելով 226-229 դոլար: «Ես հույս ունեմ, որ ՌԴ-ն կհամաձայնի և զեղչ անել: Գինը նույնը կսահմանի, ինչպես սահմանվել է Բելառուսինը», - ասել է Գրանովսկին:
Նրա խոսքով, ՌԴ-ի հետ անհրաժեշտ է կնքել պայմանագիր: