Մահացել է The Washington Post թերթի նախկին գլխավոր խմբագիրը
Մահացել է The Washington Post թերթի նախկին գլխավոր խմբագիր Բեն Բրեդլին: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Փոխանցվում է, որ նա թերթի գլխավոր խմբագրի պաշտոնում եղել է 26 տարի՝ 1965-1991թթ.:
Նշվում է, որ նա վերջին տարիներին տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ: Նա մահացել է Վաշինգտոնի իր տանը: