Իմ մարդիկ որոնում են «ԻՊ»-ի առաջնորդին. Քադիրով
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտարարել է, որ իր մարդիկ որոնում են «ԻՊ» ահաբեկչական խմբավորման առաջնորդին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Այդ հանցագործների ղեկավարի, ոմն Բագդադին է: Որոշ ժամանակ հայտնվել էր, ինչ-որ քարոզչությամբ և այժմ անհետացել է: Իմ մարդիկ նրան ամենուր որոնում են, սակայն նա չկա»,-հայտարարել է Քադիրովը:
Փոխանցվում է, որ բացի այդ Քադիրովը հայտարարել է, որ նրանց առաջնորդը պետք է հանի իր դիմակը և հայտարարի, որ ԿՀՎ-ի աշխատակից է: