ՄԱԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչը հանդես է եկել հայտարարությամբ
ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը զարմացած չէ տարածված այն հաղորդագրություններով, որ Սիրիայի Քոբանի քաղաքի քուրդ պաշտպանների համար նախատեսված ամերիկյան զենքը հայտնվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ձեռքում: Այս մասին գրում է Russian.rt.com-ը:
Դիվանագետի խոսքով՝ այդ սխալն ապացուցում է Դամասկոսի հետ գործողությունների ավելի հստակ համակարգման անհարժեշտությունը:
«Դա զարմանալի չէ: Քանի որ անհրաժեշտ է հստակ կերպով գործողությունները համակարգել սիրիական իշխանությունների հետ և առհասարակ գործել ՄԱԿ-ի Անվտանգության Խոհրդի որոշումների հիման վրա», - հայտարարել է Չուրկինը: