Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարևոր է. ԵՄ ներկայացուցիչ
Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցիչ Մալենա Մարդը հուսով է, որ ընթացիկ ամսվա վերջին Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև Փարիզում կայանալիք հանդիպումը կնպաստի ղարաբաղյան հարցի ստատուս-քվոյի փոփոխմանը: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն:
Փոխանցվում է, որ նա հայտնել է, որ նա նախագահների հանդիպումը համարում է դրական երևույթ:
«Ադրբեջանի և Հայաստանի նախագահների Փարիզում կայանալիք առաջիկա հանդիպումը համարում եմ դրական երևույթ: Շատ կարևոր է բարձր մակարդակով նման հանդիպումների անցկացումը», - հայտարարել է Մալենա Մարդը: