ՌԴ-ն և Ուկրաինան գազի հետ կապված վերջնական որոշում չեն կայացրել
ՌԴ-ն և Ուկրաինան չեն կարողացել վերջնական որոշման հանգել գազի հետ կապված: Այս մասին գրում է «Газета.Ru»-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին:
Ինչպես նշում է կայքը` Մոսկվան և Կիևը հույս էին հայտնել, որ երեքշաբթի օրը կողմերը վերջնական որոշում կկայացնեն: Ավելի վաղ հաղորդվել է, որ ՌԴ-ն և Ուկրաինան կրկին չեն կարողացել վերջնական որոշում կայացնել գազի հետ կապված: Բրյուսելում ՌԴ-ԵՄ-Ուկրաինա եռակողմ հանդիպման ժամանակ ԵՄ Էներգետիկայի հանձնաժողովի նախագահ Գյունտեր Էտտինգերը հայտնել է, որ նոր բանակցությունները կկայանան հոկտեմբերի 29-ին:
Նաև հաղորդվել է, որ կողմերը կարողացել են համաձայնագիր կնքել, թե ՌԴ-ն ինչ քանակի գազ պետք է ձմռանը տրամադրի Ուկրաինային: