Հայտնի է Ղազախստանի ՊՆ նոր նախարարի անունը
Ղազախստանում Իմանգալի Տասմագամբետովը նշանակվել է Պաշտպանության նախարար: Այս մասին գրված է Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքում: Գրում է «Газета.Ru»-ն:
«Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է Տասմագամբետովը», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Տասմագամբետովը Աստանայում զբաղեցրել է նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը 2008թ.-ի ապրիլից: