Արևմտյան կիսագնդում մամուլի ազատության դրվածքը փոխվել է
Չիլիում Միջամերիկյան մամուլի ասոցիացիայի կողմից տարածած հայտարարության համաձայն՝ Արևմտյան կիսագնդում մամուլի ազատության իրավիճակը կտրուկ վատթարացել է: Այս մասին գրում է Russian.rt.com-ը:
Միջամերիկյան մամուլի ասոցիացիայի կարծիքով, որը ոչ կոմերցիոն կազմակերպություն է հանդիսանում և որի գրասենյակը գտնվում է Մայամիում և միավորում է Հյուսիսային և Հարավային Ամերիկայում ավելի քան 1,3 հազար ԶԼՄ-ներ, իրադարձությունների նման զարգացման վրա ազդել են «ուղիղ և անուղղակի գրաքննության ընդլայնումը», ինչպես նաև լրագրողների վրա իրականացված հարձակումները: