ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատարը ժամանել է Թբիլիսի
Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը երեկ երեկոյան ժամանել է Թբիլիսի: Այս մասին հայտնում է "Грузия Онлайн"-ն:
Փոխանցվում է, որ համաձայն տեղեկության` Բրիդլավին օդանավակայանում դիմավորել է Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Միխայիլ Դարչիաշվիլին:
Նշվում է, որ այսօր՝ հոկտեմբերի 22-ին, պլանավորված է Բրիդլավի և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի հանդիպումը: