Պան Գի Մունը կոչով է հանդես եկել
ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը համարում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունների դեմ բացառապես ռազմական պատասխանը կարող է տարածաշրջանում հանգեցնել սունիթական այլ շարժումների արմատականացմանը և բռնության նոր ալիք հրահրել:Այս մասին գրում է Russian.rt.com-ը:
«ԻՊ-ի կողմից սպառնացող վտանգի դեմ բացառապես ռազմական պատասխանը կարող է վերջին հաշվով հանգեցնել այլ սունիթական զինված խմբերի արմատականացմանը և բռնության նոր ալիք բարձրացնել», - հայտարարել է Պան Գի Մունը: