ԱՄՆ-ի Վերահսկիչ պալատը գտել է ահաբեկչության դեմ պայքարի ստրատեգիայի թույլ կողմերը
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի կողմից ահաբեկչության դեմ պայքարի համար մշակված ստրատեգիան թերություններ ունի և լիակատար ձևով չի համապատասխանում Արևմտյան կիսագնդում ահաբեկիչների կողմից հարձակման ենթարկված պոտենցիալ օբյեկտների պաշտպանության համար: Այս մասին գրում է Russian.rt.com-ը:
Համապատասխան հայտարարությունն արվել է ԱՄՆ-ի Վերահսկիչ պալատի կողմից արված զեկույցում, որը հանդիսանում է ամերիկյան կոնգրեսի գնահատող, աուդիտորական, վերլուծական ու քննչական օրգանը: