«Վնուկովո» oդանավակայանի ձյուն մաքրող մեքենայի վարորդը պատմել է, որ չի հասկանում, թե ինչպես է հայտնվել այդ տարածքում
«Վնուկովո» oդանավակայանի ձյուն մաքրող մեքենայի վարորդը պատմել է, որ ինքն էլ չի հասկացել, թե ինչպես է հայտնվել այդ տարածքում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Երբ ես մտել էի թռիչքուղի, այդ ժամանակ ինքնաթիռը պատրաստվում էր օդ բարձրանալ և այն չեմ տեսել, ոչ էլ ձայնն եմ լսել, քանի որ մեքենան աշխատում էր այդ պահին»,-պատմել է ձյուն մաքրող մեքենայի վարորդը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ «Վնուկովո» օդանավակայանում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է ֆրանսիական նավթային ընկերության (Total) ղեկավարը: