ՌԴ-ում այսուհետ կարգելվի մրգի և բանջարեղենի ներմուծումն ու տարանցումը Ուկրաինայի տարածքից
2014թ. հոկտեմբերի 22-ից սկսած Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը արգելք է մտցրել Ուկրաինայի տարածքից բուսական արտադրանքի ներմուծման և տարանցման համար: Այս մասին գրում է Russian.rt.com-ը:
Գերատեսչության կողմից նման որոշման կայացումը պայմանավորված է Ուկրաինայի պետական բուսասանիտարական ծառայության կողմից բուսական արտադրանքի անվտանգության համար նախատեսված համապատասխան երաշխիքներ չտրամադրելու պատճառով:
Ուստի որոշում է կայացվել արգելել այդ երկրի տարածքից մրգի և բանջարեղենի ներմուծումն ու տարանցումը: