Ավստրալիան ֆինանսական աջակցություն կցուցաբերի Իրաքի և Սիրիայի փախստականներին
Ավստրալիան 13,1 միլիոն դոլար ֆինանսական աջակցություն կցուցաբերի Սիրիայի և Իրաքի քրդերին, որոնք տուժել են ահաբեկիչների կողմից իրականացված գործողությունների հետևանքով և ստիպված են եղել լքել իրենց տները: Այս մասին գրում է Russsian.rt.com-ը:
Հաղորդվել է, որ տրամադրված ֆինանսական աջակցության միջոցներով պլանավորվում է գնել վրաններ, սննդամթերք և անհրաժեշտ բժշկական պարագաներ:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ավստրալիայի կառավարությունն արդեն հունիս ամսից սկսած Իրաքի բնակիչներին 14,9 միլիոն դոլար ֆինանսական օգնություն է հատկացրել, իսկ Սիրիայում զինված հակամարտության ընթացքում սիրիացիներին՝ 119 միլիոն դոլարին համարժեք օգնություն: