Հեղափոխությունով վլաստի չեն գա, դրա վերջը շատ վատ ա լինում. Սեյրան Սարոյան
«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունք» թերթը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի հետ։ Հատված հարցազրույցից.
«Պարոն Սարոյան, ընդդիմության որոշ ներկայացուցիչներ վստահեցնում են, որ հոկտեմբերի 24-ին իսկական հեղափոխություն է լինելու: Ի՞նչ կասեք այդ առումով:
Ես ասել ու նորից կասեմ' էս ազգը տասը-քսան հազարով չի, ցնցումներ պետք չի էս երկրին: Էդ քսան, լավ, հիսուն հազար ժողովրդով չի կարելի ըտենց բաների մասին խոսալ: Էդ հեղափոխություն անողները, եթե երկրի վիճակը լավացնելու ձեւը գիտեն, ավելի լավա' գան, միանան, դզեն' էդ խեղճ ժողովրդին էլ էս ցրտին ու անձրևներին չքաշեն, կանգնեցնեն հրապարակում, գոռգոռացնեն: Էդ ժամանակը, ավելի լավ է, ժողովուրդը տրամադրի իրա հացին, օրվա խնդրին: Չի կարա ըտենց բան լինի:
Մարդիկ մոռանոմ են, որ նրանք, ովքեր հեղափոխությամբ եկել են իշխանության, հետո էդ նույն վիճակին էլ իրենք են ընկնում: Չի կարելի հեղափոխությունով իշխանություն վերցնել: Թող սաղ նայեն մեր կողքի' վարդերով հեղափոխություն անող Սաակաշվիլուն, ով երկիրը բերեց հասցրեց եվրոպական ստանդարտների: Բայց էսօր ինքը իրա երկրում հետախուզման մեջ է. ո՞վ կպատկերացներ, որ Սաակաշվիլին ինքը իր իսկ երկրում պետք է հետախուզման մեջ լինի, հաստատ ոչ մեկի մտքով երբեք էդ չէր անցնի: Չեն ուզում մարդիկ հասկանան, որ չի կարելի ըտենց, հեղափոխությունով վլաստի չեն գա, դրա վերջը շատ վատ ա լինում»:
Առավել մանրամասն՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում: