Ալրաղացի Լյովիկի եղբորը ԱԺ-ում պաշտոն են տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի (Ալրաղացի Լյովիկ) եղբայրը' Արմեն Սարգսյանը, նշանակվել է ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության ավտոտրանսպորտային բաժնի ղեկավար: Մեր տեղեկություններով' Արմեն Սարգսյանն այդ պաշտոնում նշանակվել է մոտ մեկ ամիս առաջ:
Նա ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդու ընկերն է: Բացի այդ' խորհրդարանում շրջանառվող լուրերի համաձայն' ԱԺ նախագահի մոտ արդեն տևական ժամանակ է քննարկվում է նաև Լևոն Սարգսյանին խորհրդարանում աշխատանքի «տեղավորելու» հարցը:
Ըստ մեր տեղեկությունների' տարբերակներից մեկով նախկին պատգամավորը հնարավոր է նշանակվի ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի խորհրդական: Սակայն այդ որոշումը դեռևս մնում է որպես մտադրություն, քանի որ Լևոն Սարգսյանը փորձում է դառնալ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ղեկավար»։
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: