Պրահայի դատարանը Զապին կալանավորելու վճիռ է կայացրել
«Ժամանակ» թերթը գրում է. «Պրահայի քաղաքային դատարանը հայ «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանին (մականունը՝ Զապ) ու նրա 4 համախոհներին կալանավորելու եվրոպական հրաման է տվել։
Սողոյանը դատապարտվել էր 22 տարվա ազատազրկման հայ գործարարի սպանության համար ու պետք է վկայություն տար մինչև սեպտեմբերի 1-ը: Սողոյանի դատավճիռը հրապարակվել էր 2013 հոկտեմբերին: Այս պահին նա երկար ժամանակով գտվում էր արտասահմանում, քանի որ դատարանը նրան ազատ էր արձակել մինչ դատավճռի հրապարակումը:
Պրահայի քաղաքային դատարանը նրան երկու անգամ արդարացրել է, սական Գերագույն վերաքննիչ դատարանը գործը նորից քննել էր ու կայացրել մեղադրական դատավճիռ»։
Առավել մանրամասն՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: