ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի ընտրությունը կարող է չեղյալ համարվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Խոսվում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչի ընտրությունը կարող է չեղյալ համարվել՝ հաշվի առնելով մրցույթի ընթացքի վիճահարույց լինելը:
Խոսվում է, որ հասարակական որոշ կազմակերպություններ պատրաստվում են բողոքներ ներկայացնել ԵԴ:
Հիշեցնենք, որ մրցույթի արդյունքում հաղթող էր ճանաչվել 3 թեկնածու՝ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, փաստաբան Արա Ղազարյանը և դատախազության աշխատակից Նելիկ Հարությունյանը»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: