Իշխանափոխությունից առաջ չինովնիկները սկսել են մաքրել կասկածելի գործարքների հետքերը
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Ներքաղաքական սրացումներին ընդառաջ, իշխանության ներսում լուրջ աժիոտաժ է սկսվել:
Ինչպես պատմեցին մեր իրազեկ աղբյուրները, մոտ մեկ շաբաթ է պետական մի շարք գերատեսչություններում, մտահոգված իշխանափոխության հավանականությունից, սկսել են մեծ արագությամբ կարգի բերել թղթաբանությունը, կոծկել նախկինում կասկածելի գործարքներն ու որոշումները:
Կարճ ասած, իշխանությունը հանձնելուց առաջ բարձրաստիճան չինովնիկները փորձում են մաքրել իրենց հետքերը՝ հետագայում իրավապահների աչքին չընկնելու համար»:
Առավել մանրամասն՝ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում: