Քադիրովը հրահանգել է գտնել «ԻՊ»-ի ղեկավարին
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը հայտարարել է, որ իրեն ենթակա անձինք «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման առաջնորդի որոնողական աշխատանքներ են իրականացնում և մտադիր են ոչնչացնել նրան, սակայն չի հաջողվում պարզել վերջինիս գտնվելու վայրը: Այս մասին գրում է Russian.rt.com-ը:
«Այդ ահաբեկիչների ղեկավարը ոմն Բաղդադին է, ով միայն մեկ անգամ հանդես է եկել քարոզով, այնուհետև անհետացել: Իմ մարդիկ որոնում են նրան, սակայն ոչ մի տեղ չի հաջողվում նրան որոնել», - հայտարաել է Քադիրովը: