ՌԴ-ն «ԻՊ»-ի և էբոլա վիրուսի նման վտանգավոր է. Օբամա
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նախօրեին Ռուսաստանի քաղաքականությունը կրկին ամերիկացիների համար աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից անհանգստանալու առիթ առաջացնող խնդիրներից մեկն է անվանել էբոլա վիրուսի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողքին: Գրում է Russian.rt.com-ը:
«Ուկրաինայում տիրող իրավիճակը և ռուսական ագրեսիան ևս անհանգստացնում են մարդկանց: Այնպես որ արտերկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ անհանգստություն է առկա», - Օբաման հայտարարել է Չիկագոյում:
Այնուհետև Օբաման անդրադարձել է ԱՄՆ-ի ներքին խնդիրներին, որոնց թվում են դանդաղ տնտեսական աճը, սոցիալական անհավասարությունը և գործազրկությունը: