Օբաման կարծում է, որ նույնասեռ զույգերն ունեն ամուսնության սահմանադրական իրավունք
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ նույնասեռ զույգերն ունեն ամուսնության սահմանադրական իրավունք: Այս մասին գրում է Gazeta.ru-ն` հղում անելով New Yorker ամսագրին:
«Վերջին հաշվով, կարծում եմ, որ օրենքի դիմաց բոլորի հավասարությունը երաշխավորում է նույնասեռ զույգերի իրավունքը բոլոր 50 նահանգում»,-ասել է Օբաման:
Ավելի վաղ հաղորդվում է, որ ԱՄՆ-ն միանգամից 11 նահանգում թույլատրել է նույնասեռ ամուսնությունները: Այսպիսով, նույնասեռ ամուսնություններն օրինականացվել են Յուտա, Օկլահոմա, Վիրջինիա, Վիսկոնսին, Ինդիանա նահանգներում: Շուտով ևս 6 նահանգ կստանա նման իրավունք՝ Կոլորադո, Վայոմինգ, Կանզաս, Արևմտյան Վիրջինիա, Հյուսիսային Կառոլինա և Հարավային Կառոլինա նահանգները: