Ռամզան Քադիրովը ցանկանում է համացանցն արգելափակել Չեչնիայի տարածքում
Չեչնիայի Հանրապետության տարածքում համացանցի արգելափակումը կնպաստի արմատական իսլամի դեմ արդյունավետ պայքարին: Համապատասխան կարծիք հայտնել է Չենչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը:
Նա վստահ է, որ համաշխարհային ցանցը խոչընդոտում է երիտասարդության դաստիարակությանը: Այս մասին գրում է Russain.rt.com-ը:
«Եղել է ժամանակ, երբ ես երազել եմ, որ մեր հանրապետությունում համացանցը գործի, իսկ այժմ ես կողմ եմ, որպեսզի այն արգելափակվի: Դա քաղաքական, տնտեսական և սոցիալական առումով բացասական երևույթ է, սակայն միգուցե մենք այդ դեպքում կդադարենք միմյանց սպանել», - հայտարարել է Քադիրովը: