Հացս կերան ու սուտ ցուցմունքով ինձ դատեցին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի նախորդ համարում արդեն ներկայացրել ենք, թե ինչպես իր տանը հյուրընկալած և Կարեն Գենաշվիլու Օհանյանի հիվանդ երեխային կերակրած Աշոտ Մանուկյանը հայտնվեց ոստիկանությունում և հանուն փոքրիկ երեխայի փրկության' ստորագրեց սեփական մեղայականի տակ' խոստովանելով, որ ինքն է Կարենին թմրանյութ տվել:
«Ես դա արեցի, որ երեխային փրկեմ, որ նա չմնա ոստիկանությունում անօգնական: Սակայն հաջորդ պահին ես հասկացա, որ ծուղակ էր, և ես խաբված եմ: Փաստաբան պահանջեցի և հայտնեցի, որ ես առհասարակ ծխող չեմ, որ կապ չունեմ որևէ թմրամիջոցի հետ և պատմեցի ողջ եղելությունը: Ես չէի կարող լսել երեխայի հևոցն ու ճիչը, քանի որ լավ գիտեմ, թե ինչ սարսափելի ցավեր են դրանք. մայրս արդեն 35 տարի է, ինչ տառապում է այդ հիվանդությամբ (երևանյան հիվանդություն), ում անգամ իրեն հասանելիք հաշմանդամության կարգը չեն տալիս:
Տունս հոսանքազրկված է, քանի որ մայրս հնարավորություն չունի վճարելու էլեկտրաէներգիայի դիմաց կուտակված պարտքը»,-կատարվածի դեմ անօգնական հուսահատությամբ լցված ասում է Աշոտ Մանուկյանը:
Նա դատապարտված է 4 տարի 6 ամիս ազատազրկման, իսկ, ահա, Կարենն ազատության մեջ է: Մինչդեռ Աշոտ Մանուկյանի մասին հարեւանների բնութագիրը լրիվ այլ բան է փաստում. հարգալից, համեստ, աշխատասեր և հավասարակշռված անձնավորություն»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: