Համանախագահող երկրների ղեկավարներին հրավիրում է ԼՂՀ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում դիվանագետներին է փոխանցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ ԼՂՀ այցելելու հրավերները:
Սա, թերևս, աննախադեպ քայլ է, և դրա ցանկացած արձագանքը կարող է դրական նշանակություն ունենալ ԼՂՀ-ի համար:
Արցախի համար, գուցե, ամենաանցանկալի տարբերակը կլինի հրավերների անտեսումը, բայց հուսանք, որ նման բան տեղի չի ունենա, և համանախագահող երկրների ղեկավարները կմնան իրենց հռչակած սկզբունքներին հավատարիմ»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: