Անկումային տրամադրություններ՝ ՀԱԿ-ում
«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրի՝ այդտեղ տիրում են բավական անկումային տրամադրություններ՝ «թեժ աշնան» շարունակության սցենարների վերաբերյալ:
Ոմանք անվերապահորեն հավատում են ԼՏՊ-ին և վստահ են, որ «իմաստուն առաջնորդը» կկարողանա օգտագործել ԲՀԿ-ի հնարավորությունները՝ իշխանափոխության համար, և, ի վերջո, ինքը կվերադառնա ՀՀ նախագահի աթոռին:
Մի մասն էլ, հատկապես երիտասարդական կոնգրեսի ներկայացուցիչները, արդեն բացեիբաց խոոսում են, որ ծերուկը գնում է փակուղային ճանապարհով, և ավելի ճիշտ է մի կողմ թողնել «եռյակի» անպտուղ ձևաչափը, միավորվել Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կառույցի ու «Ժառանգության» Զարուհի Փոստռանջյանի թևի հետ և ժողովրդի առջև հանդես գալ միանգամայն արմատական հեղափոխական կեցվածքով»:
Առավել մանրամասն՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարսւմ: