ՀՀԿ-ական էլիտար հարսանիք
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Շաբաթ օրը «Փարավոն» ռեստորանում տեղի է ունեցել Գեղարքունիքի ՀՀԿ-ական մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որդու հարսանիքը:
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզպետը երկար տարիներ եղել է ԱԺ պատգամավոր, սակայն հրավիրյալների մեջ ՀՀԿ-ական պատգամավորները սակավաթիվ են եղել:
Ինչո՞ւ են ՀՀԿ-ականները քիչ եղել հրավիրյալների թվում, դժվար է ասել: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ ներկաների համար անհասկանալի է եղել Հանրապետական կարկառուն ներկայացուցիչ, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի բացակայությունը:
Հիշեցնենք, որ մարզպետի որդու հարսնացուն Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եղբոր՝ Նաիրի Սահակյանի դուստրն է՝ Նաիրուհի Սահակյանը»:
Առավել մանրամասն՝ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում: