Ռադայի հանձնաժողովը մեղադրել է Պորոշենկոյին և Գելետեյին Իլովայսկի կորուստների մեջ
Իլովայսկի օգոստոսյան իրադարձությունների գծով Ուկրաինայի խորհրդարանի ժամանակավոր քննչական հանձնաժողովը մեղադրել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին և պաշտպանության նախկին նախարար Վալերի Գելետեյին Իլովայսկի կորուստների մեջ:
Հանձնաժողովի կարծիքով՝ ողբերգության պատճառներից մեկն այն էր, որ Պորոշենկոն չցանկացավ ռազմական դրություն մտցնել Դոնբասում:
Այս մասին գրում է РИА Новости-ն: