Ռուսաստանի հետ «Պատ»-ը կկառուցեն Դոնբասի ներգաղթյալները. Յացենյուկ
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ «Պատ»-ի կառուցման և Դոնցեկի և Լուգանսկի շրջանների վերականգնողական աշխատանքների մեջ կներգրավվի ավելի քան 40 հազար մարդ: Այս մասին հաղորդում է Insider-ը:
Գերագույն ռադայի նիստի ժամանակ Յացենյուկը հայտարարել է հասարակական աշխատանքներում Դոնբասի ներգաղթյալներին ներգրավվելու մասին: Վարչապետի խոսքով՝ ներգաղթյալները կմասնակցեն «Պատ» ծրագրի կառուցմանը ուկրաինա-ռուսական սահմանին, ինչպես նաև Ուկրաինայի արևելքում տուժած շրջանների վերականգնողական աշխատանքներին:
Այս մասին գրում է РИА Новости-ն: