ԵՄ-ն պատրաստ չէ չեղյալ հայտարարել հակառուսական պատժամիջոցները
Եվրամիության արտգործնախարարների հանդիպման արդյունքները ցույց են տվել, որ ԵՄ-ն պատրաստ չէ չեղյալ հայտարարել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները:
Այս մասին հայտնել է «Интерфакс»-ը՝ հղում տալով ԵՄ ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին:
«Չնայած որոշակի զարգացմանը՝ դեռ անելու շատ բան կա: Զինադադարի գործընթացը դեռ շատ փխրուն է»,-նշել է Էշթոնը:
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ԵՄ-ն կվերանայի հոկտեմբերի 28-ին:
Այս մասին գրում է Gazeta.ru-ն` հղում տալով «Интерфакс»-ին: