Անգործներ չպետք է լինեն երկրում. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկուշաբթի հայտարարել է Մինսկում զբաղվածության և միգրացիայի մասին: Նա ասել է, որ երկրում անգործներ չպետք է լինեն:
Նա նաև նշել է, որ անհրաժեշտ է սահմանափակել անգործների մուտքը:
«Երկրում անգործներ չպետք է լինեն: Հարկավոր է այս մարդկանց ստիպել աշխատել, այլ ոչ թե օգտվել ուրիշի աշխատանքի արդյունքներից՝նկատի ունենալով բժշկական անվճար օգնությունը, կրթությունը և այլն»,-ասել է Լուկաշենկոն:
Նա առաջարկել է մինչև տարվա վերջ առաջարկությունների փաթեթ ներկայացնել:
Այս մասին գրում է Rambler.ru-ն: