Դոնեցկի մոտ 20 բնակիչ է վիրավորվել «Точка-У» հրթիռի պայթյունից
Նախնական տվյալների համաձայն՝ Դոնեցկի մոտ 20 բնակիչ է վիրավորվել «Точка-У» երկրորդ հրթիռի պայթյունից քաղաքի արևմտյան մասում: Այս մասին հաղորդում է Հարավարևելյան մամլո կենտրոնի կայքը:
Ավելի վաղ Դոնեցկի Ինքնահռչակ Ժողովրդական Հանրապետության ԱԻՆ ներկայացուցիչը հայտնել էր, որ «Точка-У» հրթիռիը պայթել է Դոնեցկի ծայրամասում քիմիական արտադրանքների գործարանի շրջանում:
Գրում է РИА Новости-ն: