23-ամյա հնդիկ ֆուտբոլիստը մահացել է խաղի ընթացքում ստացած վնասվածքից
23-ամյա հնդիկ ֆուտբոլիստ Պիտեր Բիակսանգզուալան ողնաշարի վնասվածքից մահացել է հիվանդանոցում: Նա վնասվածքը ստացել էր գոլը խփելուց հետո ուրախությունից ակրոբատիկ վարժություն կատարելու պահին: Նա գլխով հարվածել է գետնին և կորցրել գիտակցությունը:
Ողբերգությունը պատահել է խաղի 65-րդ րոպեին:
«Սա մեր համար իսկական սթրես է»,-ասել է Ֆուտբոլի ասոցիացիայի քարտուղարը:
Այս մասին գրում է lifenews.ru-ն: