Քրդերին անօգնական թողնելն անպատասխանատու քայլ կլիներ. Ջոն Քերրի
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին պարզաբանել է՝ ինչու է ԱՄՆ նախագահի աշխատակազմը որոշել վերականգնել զենք և զինամթերքի մատակարարումը քուրդ ապստամբներին, որոնք պայքարում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
«Մեր կողմից բարոյական տեսանկյունից անպատասխանատու քայլ կլիներ երես թեքել մի հանրությունից, որը պայքարում է «ԻՊ»-ի դեմ»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը:
Այս մասին գրում է РИА Новости-ն: