Կիևը հայտարարել է Իլովայսկում 1000 զոհերի մասին
Իլովայսկի ողբերգության ժամանակ 1000 մարդ է զոհվել: Այս մասին հայտնել է УНН-ը՝ հղում տալով Գերագույն ռադայի քննչական հանձնաժողովի նախագահ Անդրեյ Սենչենկոյին:
«Զոհերի ընդհանուր թիվը հասնում է 1000-ի»,-ասել է Սենչենկոն:
Սեպտեմբերին Ուկրաինայի Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ուկրաինական բանակը Իլովայսկում կորցրել է 107 մարդ:
Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով УНН-ին: