Պուշկովը Ավստրալիայի վարչապետին խորհուրդ է տվել ներողություն խնդրել Պուտինից
Դումայի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Ալեքսեյ Պուշկովը ամոթանք է տվել Ավստրալիայի վարչապետ Թոննի Էբոթթին: Նրա կարծիքով Էբբոթը պետք է ներողություն խնդրի Պուտինից:
Դումայի կոմիտեի ղեավարը արձագանքել է Դոնեցկում ընկած «Boeing»-ի վերաբերյալ Գերմանիայի հետազոտության արդյունքներին:
Գերմանիայի հետազոտության արդյունքները կասկածի տակ են դնում Արևմուտքում ընդունված տարբերակները: Նոր տարբերակն ապացուցում է, որ Ռուսաստանը ոչ մի կապ չունի կատարվածի հետ:
Պուշկովի խոսքով՝ Ավստրալիայի վարչապետն այս իրավիճակում իրեն շատ տարօրինակ է պահել: Չսպասելով հետազոտության պաշտոնական արդյունքներին՝ նա մեղադրել է Պուտինին:
Այս մասին գրում է Lenta.ru-ն: