Պորոշենկոն հայտարարել է 60 սահմանապահի մահվան մասին
Պորոշենկոն հայտարարել է Ուկրաինայի արևելքում հատուկ գործողությունների ժամանակ 60 սահմանապահի մահվան մասին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն` հղում անելով «Интерфакс»-ին:
«Ձեր եղբայրները մահացան՝ հայրենիքի համար տալով իրենց ունեցած ամենաթանկ բանը՝ կյանքը»,-ասել է Պորոշենկոն:
Ավելի վաղ հայտարարվել էր 58 սահմանապահի մահվան մասին: