Էբոլա վիրուսի տարածման վերջին դեպքը գրանցվել է սեպտեմբերի 5-ին. ԱՀԿ
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է Նիգերիայում էբոլա մահացու վիրուսի տարածման դադարեցման մասին: Այս մասին գրում է Russian.rt.com-ը:
Վիրուսի տարածման վերջին դեպքը գրանցվել է սեպտեմբերի 5-ին:
Իսկ այդ դեպքից հետո վիրուսի տարածման պաշտոնական գրանցում չի եղել: