Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ի ղեկավարը հանդես է եկել հայտարարությամբ
Ելույթ ունենալով ԵՄ-ի ԱԳՆ ղեկավարների հանդիպման ընթացքում՝ Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ի ղեկավար Ժան Ասսելբորնը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղյալ հայտարարման գլխավոր նախապայման կհանդիսանան Մինսկյան համաձայնագրերի իրականացումը, Ուկրաինայի սուվերենության պահպանումը և ընտրությունների անցկացումը: Գրում է Russian.rt.com-ը:
«Պատժամիջոցների չեղյալ հայտարարման համար ես, ինչպես և բոլոր եվրոպացիները, ցանկանում ենք նախ և առաջ տեսնել Մինսկյան համաձայնագրերի իրականացումը, բախումների դադարեցումը, Ուկրաինայի սուվերենության պահպանման համար ապստամբների համաձայնությունը և ընտրությունների անցկացումը», - հայտարարել է Ասսելբորնը: