Լավրովը հանդես է եկել հայտարարությամբ
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ Մոսկվան պատրաստ է կոալիցիա ստեղծել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ պայքարելու նպատակով, սակայն դա պետք է տեղի ունենա ՄԱԿ-ի ԱԽ-ի միջոցով՝ միջազգային իրավունքի հիման վրա: Այս մասին գրում է Russian.rt.com-ը:
Լավրովի խոսքով՝ աշխարհաքաղաքական շահերին ենթարկվող ահաբեկչության դեմ պայքարը, ինչպես նաև անպետք ռեժիմները պատժելու ձգտումը ոչ այնքան ճիշտ է և անգամ անբարոյական: