ԱՄՆ-ՌԴ ներկայիս հարաբերությունները «սառը պատերազմ» չպետք է համարել. Լավրով
Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մտադիր չէ Մոսկվայի ներկայիս հարաբերութունները Վաշինգտոնի հետ նոր «սառը պատերազմ» համարել: Գրում է Russian.rt.com-ը:
«Դա, իհարկե, «սառը պատերազմ» չէ», - հայտարարել է Լավրովը «Քաղաքացիական համալսարան» բաց դասախոսությունների շրջանակներում:
Սերգեյ Լավրովն ԱՄՆ-ի հետ ներկայիս հարաբերությունները սահմանված տերմինով չի անվանել:
«Ես կարծում եմ, որ այժմ այդ խնդիրը մենք կթողնենք պատմաբաններին, քանի որ որևէ մեկը երբևէ դասագրքերում կբնութագրի այդ ժամանակահատվածը ինչ-որ տարողունակ և լուսավոր տերմիններով», - հայտարարել է Լավրովը: