ՌԴ-ում գտնվելու թույլատրելի ժամկետը խախտող անձանց մուտքը երկիր 10 տարով կարգելվի
Ռուսաստանի Դաշնության պետական դուման որոշում է կայացրել խստացնել միգրացիոն օրենսդրությունը: Նոր փոփոխությունների համաձայն՝ եթե օտարերկրացին Ռուսաստանում ապրել է մեկ տարուց ավել և այդ ընթացքում խախտել երկրում գտնվելու թույլատրելի ժամկետները, ապա նրա համար մուտքը դեպի այդ երկիր կարգելվի 10 տարով: Գրում է Russian.rt.com-ը:
Պետական դումայի պատգամավորները գրեթե միաձայն, առաջին ընթերցմամբ հավանության են արժանացրել Դաշնային խորհրդի անդամների խմբի կողմից առաջարկած օրինագիծը, որով խստացվում է միգրացիոն կարգերը խախտած օտարերկրացիների համար նախատեսված պատիժները: