Դոնեցկը կրկին հրետանային ռմբակոծության կիզակետում է հայտնվել. կան զոհեր
Դոնեցկի բնակիչները հայտնել են, որ գիշերը կրկին լսվել են հրետանային ռմբակոծման ձայներ: Այս մասին գրում է «Газета.Ru» -ն:
Նշվում է, որ վերջին մեկ օրում կրակոցներից զոհվել է 6 խաղաղ բնակիչ:
«Վնասվածներ ստացած մարդիկ տեղափոխվել են հիվանդանոց: 9:30-ի դրությամբ Դոնեցկում իրավիճակը շարունակվում է լարված մնալ: Քաղաքի հյուսիսային հատվածում շարունակում են լսելի լինել պայթյունների ձայներ», - նշվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Դոնեցկի շտաբում հայտնել են, որ Ուկրաինայի հարավ-արևելքում մարտերի ժամանակ զոհվել է 4 ոստիկան և 8 խաղաղ բնակիչ: