Ճապոնիայի կայսրուհին նշել է իր ծննդյան 80-ամյակը
ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայի կայսրուհի Միտիկոն այսօր նշում է իր ծննդյան 80-ամյակը: Իր ծննդյան օրը նա հանդես է եկել ելույթով և կոչ արել պայքարել հանուն խաղաղության և չմոռանալ Երկրորդ համաշխարհային պատերազմի արհավիրքների մասին: Գրում է Russian.rt.com-ը:
«Հաջորդ տարի, երբ կլրանա Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակը, մենք պետք է մտածենք այն մասին, թե ինչպիսի փորձությունների ենթարկվեցին մարդկային կյանքերը», - հայտարարել է Միտիկոն:
Նրա խոսքով՝ կարևոր է ջանքեր գործադրել, որպեսզի հանուն խաղաղության ամբողջ աշխարհում և Ճապոնիայում արմատախիլ արվեն հակամարտության արմատները: