ԱՄՆ-ի ռազմական ինքնաթիռը մարդասիրական օգնություն է ցուցաբերել Քոբանիի քրդերին
ԱՄՆ-ի ռազմական ինքնաթիռը զենք, զինամթերք և բժշկական պարագաներ է «նետել» «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման կողմից պաշարված Քոբանիում գտնվող քուրդ զինյալների համար: Այդ մասին հայտարարվել է ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատարությունը: Այս մասին գրում է Russian.rt.com-ը:
Հրամանատարության կողմից տարածված հայտարարության մեջ նշվել է, որ ԱՄՆ-ի կողմից Քոբանիում ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ հասցրած վերջին 135 օդային հարվածի հետևանքով դանդաղել է նրանց առաջընթացը, ինչպես նաև հարյուրավոր ահաբեկիչներ են ոչնչացվել:
«Այնուամենայնիվ, անվտանգության իրավիճակը Քոբանիում շարունակում է «փխրուն» մնալ, քանի որ «ԻՊ»-ը շարունակում է սպառնալ քաղաքին, իսկ քրդական ուժերը փորձում են հակազդել նրանց», - ասվել է հայտարարության մեջ: