Հոնկոնգի քաղաքապետը հանդես է եկել հայտարարությամբ
Տարբեր երկրներից արտաքին ուժերը մասնակից են եղել իշխանությունների դեմ մղվող բողոքի ցույցերին, որոնք Հոնկոնգում շարունակվում են արդեն երեք շաբաթից ավել:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Հոնկոնգի քաղաքապետ Լյան Չժենինը: Գրում է Russain.rt.com-ը:
Չժենինի խոսքով՝ տարբեր մարդիկ և կազմակերպություններ արդեն վաղուց փորձում են միջամտել Հոնկոնգի քաղաքական խնդիրներին և բողոքի ցույցերն այդ առումով բացառություն չեն կազմում: