Մարիուպոլի քաղաքապետը հոսպիտալացվել է
Մարիուպոլիի քաղաքապետ Յուրի Խոտլուբեյը հոսպիտալացվել է: Այս մասին գրում է «Газета.Ru»-ն:
«Հոկտեմբերի 20-ին Մարիուպոլիի քաղաքապետի վիճակը վատթարացել է, նա պետք է բուժման կուրս անցնի», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ քաղաքապետի բացակայության ժամանակ նրա գործունեությունը կիրականացնի Մարիուպոլիի փոխքաղաքապետ Վլադիմիր Կլիմենկոն: