«ՀԱՄԱՍ»-ի առաջնորդներից մեկի դուստրը հոսպիտալացվել է
«ՀԱՄԱՍ» խմբավորման առաջնորդներից մեկի` Իսմայիլ Հանիի դուստրը Թել-Ավիվի հիվանդանոցում բուժման կուրս է անցնում: Այս մասին գրում է The Jerusalem Post-ը:
Հիվանդանոցի ներկայացուցիչը հայտնել է, որ Հանիի դուստրը հոսպիտալացվել է մի քանի օր առաջ: Այս տեղեկությունը հաստատել է Իսրայելի բանակի մամուլի քարտուղարը, սակայն «ՀԱՄԱՍ»-ը հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ:
Իսրայելը և «ՀԱՄԱՍ» խմբավորումն այս ամռանը 50 օր պատերազմ են վարել, որի ժամանակ զոհվել է 2100 պաղեստինցի: